Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանել է Ֆրանսիայի դատարանի որոշումը, որով թույլ է տրվում անջատել մի քանի տարի շարունակ կոմայի մեջ գտնվող տղամարդու արհեստական կենսապահովման համակարգը։

40-ամյա Վենսան Լամբերը կոմայի մեջ էր հայտնվել այն բանից հետո, երբ իր մոտոցիկլով վթարի էր ենթարկվել։ Նա արդեն 7 տարի է՝ այդ վիճակում է։ Անցյալ տարի Ֆրանսիայի Գերագույն դատարանը թույլ էր տվել անջատել նրա կենսապահովման համակարգը, որից հետո գործը փոխանցվել էր ՄԻԵԴ, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ստրասբուրգի դատարանի որոշման մեջ ասվում է, որ որոշումը չի խախտում Եվրամիության օրենսդրությամբ սահմանված մարդու իրավունքները։