Քուվեյթի իշխանությունները որոշել են դադարեցնել «Ալ Վատան» մասնավոր արբանյակային հեռուստատեսության հեռարձակումը, որը հայտնի է էմիրության կառավարության քննադատությամբ։ Այս մասին հայտնում է Բահրեյնի «Ալ Վատան» թերթը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քուվեյթի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը հետ էր կանչել Kuwait media group տեղեկատվական հոլդինգի հեռուստատեսության սեփականատիրոջ արտոնագիրը ֆինանսական խնդիրների պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հեռուստատեսությունը փակելու որոշումը կայացվել էր 5 ամիս անց այն բանից հետո, երբ Քուվեյթում փակվել էր համանուն «Ալ Վատան» թերթը, որը պատկանում էր Նավթի նախկին նախարար Խալիֆա աս Սաբահին։





























