Երաժշտական նախասիրությունները կարող են շատ բան պատմել մարդկանց մասին, օրինակ՝ նրանք սոցիալական դասի մասին:

Նոր հետազոտությանը 1.600 հասուն մարդ է մասնակցել: Հեռախոսային հարցազրույցում նրանց հարցրել են երաժշտական 21 ժանրերում նախասիրությունների, ինչպես նաեւ նրանց կրթական մակարդակի մասին:

Ըստ Avufa.ru-ի, պարզվում է՝ կրթական ցածր մակարդակ ունեցող մարդկանց դուր են գալիս քանթրին, դիսկոն, հին հիթերը, ծանր մետալն ու ռեփը: Բարձրագույն կրթությամբ մարդկանց գրավում են դասական երաժշտությունը, բլյուզը, ջազը, օպերան, փոփը, ռեգգին, ռոքը, երաժշտական թատրոնը:

Հարստությունն ուղղակիորեն չի ազդում երաժշտական ճաշակի վրա, սակայն տարիքը, սեռը, էթնիկ պատկանելությունն ուժեղ ազդեցություն են ունենում երաժշտական նախասիրությունների ձեւավորման վրա: