Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում մոտ 8 հազար ցուցարար բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի հրաժարականը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, 200 մլն դոլար յուրացնելու շուրջ ծագած սկանդալը, որի հետ կապ ունի Հոնդուրասի սոցիալական ապահովման ինստիտուտը, բռնկվել էր անցյալ տարի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Էռնանդեսը օրերս խոստովանել էր, որ փող էր վերցրել այդ կազմակերպությունից 2013թ. իր նախագահական քարոզարշավը հովանավորելու համար, սակայն տեղյակ չի եղել այդ գումարի ծագման մասին։





























