Հունիսի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1994 թ. ծնված Արման Ա.-ն եւ հայտնել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 25 շենքի մոտ գտնվող ավտոտնակում ոմն Օնիկ իրեն ծեծի է ենթարկել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, նշված շենքի հետնամասում գտնվող անվադողերի վերանորոգման սրահում, վիճաբանության ընթացքում, 1954 թ. ծնված Օնիկ Ա.-ն բռունցքով 4 անգամ հարվածել է Արման Ա.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Արման Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Օնիկ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին:

Կատարվում է հետաքննություն: