Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Օնիկ Ա.-ն հայտնել է, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկից գողություն կատարած անձինք գտնվում են Հրազդան քաղաքի ոստիկանության հին շենքի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 27-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աղավնաձոր գյուղի տներից մեկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողություն են կատարել:

Օնիկ Ա.-ն պարզել է, որ գողացված սրբապատկերը եւ բազմոցի ծածկոցները գողացել է 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ն, որն էլ գողոնը վաճառել է Միկրոշրջան թաղամասի 25 շենքի մոտ գտնվող ավտոդողերի եւ վերանորոգման կետի աշխատող, 1974 թ. ծնված Արթուր Մ.-ին

Գողոնն առգրավված է:

Ռոմիկ Ղ.-ն ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն: