Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Հաղարծին գյուղից բաժին են հրավիրել 1979 թ. ծնված Վարդան Պ.-ին:

Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող վայրում գտնվող, Վարդան Պ.-ին պատկանող անասնագոմում 1944 թ. ծնված Իսրայել Գ.-ի հետ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է Վարդան Պ.-ի դեմքին, այնուհետեւ ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել գլխին եւ պատճառել վնասվածքներ:

Վարդան Պ.-ին տրվել է դատբժշկի ուղեգիր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Հաղարծին գյուղից բաժին է հրավիրվել Վարդան Պ.-ի կինը` 1981 թ. ծնված Անահիտ Բ.-ն: Պարզվել է, որ նույն վիճաբանության ընթացքում Իսրայել Գ.-ն ձեռքով հարվածել է նաեւ Անահիտ Բ.-ի դեմքին եւ պատճառել ֆիզիկական ցավ:

Անահիտ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ Իսրայել Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: