Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ առավել շահագրգռված է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։ Այս մասին հունիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը։;

Դրա հետ մեկտեղ նա հավելեց, որ այդ կուսակցության՝ խորհրդարան անցնելու դեպքում անմիջապես պետք է չէ փոփոխություններ սպասել։ «Սակայն դա կլինի այն ուժը, որը խորհրդարանում կբարձրացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը»,- ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը։

Նա նշեց, որ եթե կուսակցությունն անցնի խորհրդարան, դա կբարդացնի սահմանադրական բարեփոխումների անցկացման հարցը այն սցենարով, որով պլանավորում է նախագահ Էրդողանը։ Ուստի  նրա գլխավոր խնդիրն է թույլ չտալ այդ կուսակցության անցումը խորհրդարան։