Գիտնականները հսկայական չափերով բանջարեղեն ստանալու միջոց են հայտնաբերել։ Մասնագետներն ուսումնասիրել են մուտանտ լոլիկը, որի պտուղները առանձնանում են մեծ չափերով։ Արդյունքում հայտնաբերվել է կապ դրանց չափի եւ երկու գեների (CLAVATA3 եւ WUSCHEL) միջեւ։

Ընդ որում, գեներից մեկը խթանում է ցողունային բջիջների աճը, իսկ երկրորդն արգելափակում է նախորդի գործողությունները՝ զսպելով այն որոշակի մակարդակի վրա, հաղորդում է Svopi-ն։

Մասնագետները պնդում են, որ փոփոխելով դրանք, կարելի է զգալիոորեն մեծացնել պտուղների չափերը։ Այդ գեները բնորոշ են բույսերի մեծ մասի համար։