Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Շտուտգարտ քաղաքի եկեղեցիներից մեկում բողոքական կոնգրեսում ելույթ ունենալիս կատակով Facebook-ը համեմատել է լավ լվացքի մեքենայի հետ։

Ինչպես հայտնում է Independent-ը, Մերկելը խոսել է անձնական տեղեկության պաշտպանության մասին, երբ ելույթին ներկա տղան հետաքրքրվել է, թե նա ինչ վերաբերմունք ունի հանրահայտ սոցիալական ցանցի նկատմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լավ է, որ այն կա։ Դա այնպիսի լավ բան է, ինչպես ավտոմեքենան կամ լավ լվացքի մեքենան»,- ասել է կանցլերը։

Մերկելը հավելել է, որ սոցիալական ցանցը մարդուն երջանիկ չի դարձնում։ Դա հարմար է ընկերների հետ շփվելու համար, սակայն դա ավելի լավ չէ, քան ընկերների հետ հանդիպելը։