Սաութհեմթոն-Դուբլին չվերթն իրականացնող օդանավը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան ինքնաթիռի արտաքին մասի սարքավորումներից մեկի մեջ մտած մեղվի պատճառով, հայտնում է Mirror-ը։

Flybe ավիաընկերության օդաչուն հայտնել է տեխնիկական խոտանի մասին, որից հետո նրան հանձնարարել են արտահերթ վայրէջք կատարել Սաութհեմթոնում, փոխանցում է  Lenta-ն։

Բարեհաջող վայրէջքից հետո օդանավի զննության արդյունքում պարզվել է, որ անսարքության պատճառը եղել է մեղուն։