Արտաշատի քաղաքապետ է ընտրվել ընտրապայքարի մեջ մնացած միակ թեկնածուն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Արգամ Աբրահամյանը ստացել է 10013 ձայն: Արտաշատում 21 013 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 10 401հոգի:

Անվավեր քվեաթերթիկների թիվը 253 է, իսկ Արգամ Աբրահամյանին դեմ է քվեարկել 116 հոգի:

Նշենք, որ Արտաշատում քարոզարշավի սկզբին քաղաքապետի պաշտոնի թեկնածություն էին ներկայացրել եւս երկու թեկնածու՝ Աբրահամյանների ընտանիքի թշնամի համարվող Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովո») եւ «Շահումյան ալկո» ՍՊԸ տնօրեն Գարեգին Համբարձումյանը, որոնք կարճ ժամանակ անց կամովի դուրս էին եկել ընտրապայքարից: Մամուլում  հրապարակումներ են եղել այն մասին, որ Հովհաննես Ղազարյանը Աբրահամյանների ճնշման ազդեցության տակ է հրաժարվել թեկնածությունից: