Չեխիայի դեսպանատան աշխատակցի կողմից վրաերթի ենթարկված 5-ամյա փոքրիկի առողջական վիճակը լավ է: NEWS.am-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ երեխային երեկ «Շտապօգնության» մեքենայով Արաբկիրի հիվանդանոցից տեղափոխել են իրենց մոտ:
5-ամյա Ռենե Ավետիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի սալջարդ, նա ամբուլատոր բուժօգնություն է ստացել ու դուրս գրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին, ժամը 13:30-ի սահմաններում Երեւանում վրաերթ է տեղի ունեցել: Հանրապետության փողոցում Չեխիայի քաղաքացի 47-ամյա Դանիելա Վալտրովան Skoda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 5-ամյա Ռենե Ավետիսյանին: Shamshyan.com կայքի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել: Նա երեխային իր մեքենայով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն:Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով, Դանիելա Վալտրովան աշխատում է Հայաստանում Չեխիայի դեսպանատանը` որպես ադմինիստրացիայի ղեկավար:





























