Բրազիլիայի Բելու Օրիզոնտի քաղաքում BE-90 King Air երկշարժիչանի ինքնաթիռը բախվել է բնակելի տանը, փոխանցում է O Globo-ն։

Ինքնաթիռի 3 ուղեւոր զոհվել են, եւս մեկ մարդ վիրավորվել է երկրի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ օդանացը թռիչքից քիչ անց բախվել է շենքին եւ հրդեհվել, փոխանցում է Gazeta-ն։

Երկրի ավիացիոն գերատեսչությունից հայտնել են, որ մասնագետները հետաքննում են վթարի պատճառները։