Արգենտինայի մայրաքաղաք Բունեոս Այրեսի արվարձաններից մեկում բախվել են ուղեւորատար եւ ճեպընթաց գնացքները։ Բախումը տեղի է ունեցել Տեմպերլեյ կայարանում, փոխանցում է  BBC-ի Ռուսական ծառայությունը։

Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ուղեւորատար գնացքը վթարից առաջ կանգ չի առել լուսակիրի 2 կարմիր ազդանշանների առաջ։

Ըստ տարբեր տեղեկությունների՝ վթարից տուժել է 20 մարդ: