Ամերիկյան Նյու Յորքի նահանգի խիստ ռեժիմի բանտից փախուստի դիմած երկու մարդասպանները իրենց խցում գրություն են թողել, որտեղ լավ օր են մաղթել: Գրության մեջ նաեւ «սմայլիկ» է եղել, գրում է The New York Post թերթը:

Նահանգապետ Էնդրյու Կուոմոյի խոսքով, մյուս բանտարկյալները պետք է լսած լինեին, թե ինչպես են նրանք փախուստ կազմակերպում, հաղորդում է Gazeta-ն:

«Ես խոսել եմ մյուս բանտարկյալների հետ եւ հասկացել եմ, որ պետք է մահացու քնած լինես, որ չլսես այդ ամենը»,-ասել է նահանգապետը: