Երեւանում հունիսի 4-ին վերելակի շահագործման ընթացքում երկրորդ եւ երրորդ հարկում արգելափակվելու հետեւանքով մահացած 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննություն է ընթանում:

Նշենք, որ հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների եւ ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հայտնել էր, որ քրգործ կա հարուցված։

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 սեփական տան վերելակը, որոնց դռների է եղել, հունիսի 4-ին արգելափակվել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում, ինչի հետեւանքով վերելակի ներսում գտնվող 5-ամյա աղջնակը երեխան մահացու վնասվածք է ստացել: