Հայաստանի իշխանությունները պաշտպանում են 4 անգամ դատված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը Խաչատրյանին դատապարտող հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարանում:
«Դուք պաշտպանում եք հասարակության համար վտանգավոր մարդու: Վտանգի պատճառը սպառնալիքներն ու բռնություններն են նրա կողմից: Այդ բռնությունների վկաները Հայաստանի քաղաքացիներն են»,-ասել է Փոստանջյանը:
Ի պատասխան ԱԺ նախագահ Գալոիստ Սահակյանը հայտարարել է, որ Փոստանջյանի հայտարարությունը դատավճռի փորձ է: «Նման պահանջներով դուք դիմել եք դատարան, բայց այնտեղ Ձեր հայցըմերժել են, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, անմիտ են համարել»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակը:





























