Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին էր ներկայացրել առաջիկա սահմանադրական բարեփոխումների հետ կապված ՍԴՀԿ առաջարկները:

Այսօր՝ հունիսի 8-ին, ՍԴՀԿ Հայաստանի վարչության պատվիրակությունը՝ատենապետ  Նարեկ Գալստյան, փոխատենապետ, Վազգեն Մեսրոպյան , վարչության անդամ Գագիկ Մելիքյան եւ սահմանադրագետ Եղիշե Բազոյան, հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանի եւ Գրիգոր Մուրադյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՍԴՀԿ առաջարկները, որոնք վերաբերում են  Սահմանադրության առաջիկա բարեփոխումներով ընդդիմության դերակատարության բարձրացմանը, սոցիալական արդարության որոշ դրույթների ամրապնդմանը, արհմիությունների դերակատարության բարձրացմանը եւ այլն: