Նավթի համաշխարհային գները շարունակում են անկումը՝ այն հայտարարությունների ֆոնին, որ Չինաստանը կրճատել է նավթի ներմուծումը, ինչպես նաեւ ՕՊԵԿ-ի երկրները որոշել են չկրճատել նավթի արդյունահանման քվոտաները: Այդ մասին են վկայում գործարքների արդյունքները:
Այսօր առավոտվա դրությամբ, Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,3 տոկոսով՝ հասնելով 63,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,42տոկոսով՝ հասնելով 58,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























