Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում կմասնակցի համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համագումարին: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:

Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարը տեղի կունենա հունիսի 10-11-ին, Ղազախստանի մայրաքաղաքում:

«Համագումարի հիմնական թեման կլինի «կրոնական առաջնորդների ու քաղաքական գործիչների երկխոսությունը՝ հանուն խաղաղության եւ զարգացման»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ հւիշյալ համագումարի շրջանակներում սպասվում է Նազարբաեւի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինեստյեի հետ:

«Համագումարի շրջանակներում նախատեսված են նաեւ Նուրսուլթան Նազարբաեւի հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի եւ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ», -հավելել են մամուլի ծառայությունից: