Ռուսաստանի Նենեցկի ինքնավար մարզում՝ Կարատայկա բնակավայրի մոտակա գետում խորտակված նավթատարից սկսվել է նավթի արտահոսքը: Ջրասուզակները ուսումնասիրում են նավի կմախքը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ջրասուզակները մեկ շաբաթ առաջ հետազոտել էին խորտակված բեռնանավը եւ նավթի արտահոսք չէին հայտնաբերել: Սակայն հունիսի 7-ին համայնքի ղեկավարությունից հայտնել էին, որ գետի ջուրը աղտոտվել է: Մայիսի վերջին Կորոտաիխա գետում սառցահոսքերի ժամանակ պոկվել էին 4 բեռնանավ:
ՄՆ-415 բեռնանավը լողում է ափից 20 մ հեռավորության վրա: ՄՆ 418 բեռնանավը խորտակվել է առափնյա հատվածից 40 մ հեռավորության վրա: Գետի խորությունն այդ հատվածում կազմում է 7 մետր:





























