Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղեւորուհիներից մեկի մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ հունիսի 8-ին՝ առավոտյան, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Արդյունքում՝ ինքնաթիռի ուղեւորուհի Տ. Բ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է մեկ հատ անհայտ տրամաչափի փամփուշտ: Նա բերման է ենթարկվել գծային բաժին, հայտնաբերվածը փաթեթավորվել եւ ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:





























