ՀՀԿ-ն ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ քննարկել է  ոչ թե էլեկտրաէներգիայի սակագնի չափը, այլ դրա բարձրացման համար  ՀԷՑ-ի ներկայացրած հայտը: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` հավելելով, որ ինչքան ցածր լինի էլեկտրաէներգիայի գինն, այնքան լավ կզարգանա տնտեսությունը:

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտի վերաբերյալ քննարկումներ արել է մեր կուսակցությունը, նույն քննարկումներն արել է նաեւ «Բարգավաճ Հայաստանը», կարող էին անել նաեւ մյուս կուսակցություններ»,-ասել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: