Հայաստանի խորհրդարանի պատգամավորները պետք է հետեւեն իրենց բառապաշարին: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2014-ի աշխատանքի մասին քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, շատ սխալ է, որ ընդդիմությունը լուրջ քննարկումը հասցնում է միայն հռետորության այն մասին, թե ով եւ ինչ է գողացել, ում եւ որտեղ պետք է բռնել:

«Իհարկե, հասարակությունը նման իրավիճակում ավելի հակված է լսել նման ելույթներ, բայց դա չի նշանակում, որ ժողովրդի մեջ սիրում են նրանց, որոնք այդ մասին բղավում է: Կլսեն, թափ կտան ձեռքը եւ կասեն՝ բոլորն էլ նույնն են»,-հայտարարել է Սահակյանն ու շարունակել, որ պետք է քննարկել ոչ թե անձանց, այլ դատախազության աշխատանքը եւ փորձել անել յուրաքանչյուրիցս կախված ամեն ինչ, որպեսզի թեկուզ մի փոքր բարելավենք այն՝ ի շահ պետության: