Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները փլուզել են ազգային արժույթի՝ լիրայի, փոխարժեքը՝ այն հասցնելով ռեկորդային նվազագույնի: Այդ մասին են վկայում Ստամբուլի ֆոնդային բորսայում գործարքների արդյունքները:
Լիրա-դոլար հարաբերակցության մեջ նվազագույնը կազմել է 2,75 լիրա մեկ դոլարի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կորցրել է որակյալ մեծամասնությունը խորհրդարանում:




























