Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի նվազումը առաջ է բերում Վաշինգթոնի անհանգստությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման G 7 ղեկավար գործընկերների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այդ հանգամանքը ԱՄՆ-ի համար խնդիր է ներկայացնում: Դեռեւս G7 գագաթնաժողովից առաջ Օբաման հայտարարում էր, որ դոլարի բարձր փոխարժեքը խնդիրներ է առաջ բերել, գրում AFP-ն:

Վերջին մեկ տարվա ընթացքում եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ ԵԿԲ համակարգող քաղաքականության հետեւանքով լրջորեն նվազել է՝ 20 տոկոս: Եթե 2014թ. հունիսին եվրոն արժեր 1.36 դոլար, ապա այսօր արժի 1.11 դոլար:

Մասնագետները նշում են, որ ցածր եվրոն բխում է Եվրոգոտու երկրների շահերից, քանի որ մրցակցային առավելություններ է տալիս եվրոպական արտադրողներին եւ հետեւաբար հանգեցնում է ամերիկյան ընկերությունների արտահանման անկմանը, գրում է ՏԱՍՍ-ը: