Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ գազալցակայանի պայթյունից վնասվածքներ ստացած Արմեն Հակոբյանը, հորեղբոր հուղարկավորությանը մասնակցելուց հետո վերադարձել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այրվածքաբանական կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանը:

Նա նշեց, որ շաբաթվա վերջին Արմեն Հակոբյանը վերադարձել է հիվանդանոց, գտնվում է բաժանմունքում, վիճակը կայուն է: Դեռեւս հիվանդանոցում է գտնվում նաեւ գազալցակայանի պայթյունից վնասվածքներ ստացած աշխատակիցը: Նորայր Դավիդյանն ասաց, որ նրանց արդեն կարող են դուրս գրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում մայիսի 25-ի առավոտյան,  պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Վիրավորներին տեղափոխել էին «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան: Օրեր անց մահացել է Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ Արմեն Հակոբյանը: