Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ադրբեջան: Ինչպես հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Էրդողանի մամուլի ծառայությունը, Թուրքիայի նախագահը մասնակցելու է առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը:
«Այս շաբաթվա վերջին Էրդողանը կժամանի Բաքու»,- գործակալությանը հայտնել է թուրք նախագահի մամուլի ծառայությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել է, որ Պուտինը այս շաբաթ այցելելու է Ադրբեջան:





























