G7-ը Կիեւում աջակցության խումբ կստեղծի օգնության տրամադրման եւ հակակոռուպցիոն բարեփոխումների անցկացման համար: Այս մասին G7 գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Կիեւում G7 դեսպանները տեղում աջակցության խումբ կստեղծեն բարեփոխումների անցկացման եւ կաշառակերության դեմ պայքարի համար»,- մեջբերում է Մերկելի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն: Կանցլերը հավելեց, որ Ուկրաինայի արեւելքում ծագած խնդրի լուծումը կարող է միայն քաղաքական լինել: