Ավստրալիայում ավտովթարի հետեւանքով սրճարանի 20 այցելուներ են տուժել, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել Ռեյվենշու քաղաքի Serves You Right Café սրճարանում:

Ականատեսների վկայությամբ, երկու մեքենաների բախման հետեւանքով մեքենաներից մեկը շրջվել է եւ ընկել գազի բալոնի վրա, որը պայթել է:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, ոստիկանությունը շրջափակել է թաղամասը, ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ շատ մարդիկ այրվածքներ են ստացել: