Հունաստանը հայտարարել է, որ պատրաստ է փոխզիջման գնալ միջազգային վարկատուների հետ եւ մինչեւ ամսվա վերջ համաձայնել այնպիսի որոշման, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Այս ամսվա վերջին ավարտվում է ճգնաժամից դուրս գալու ծրագրի ժամկետը եւ երկիրը կհայտնվի դեֆոլտի շեմին:

Աթենքի եւ վարկատուների բանակցությունները շարունակվում են, բայց ուրբաթ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խորհրդարանում հայտարարել է, որ ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի վերջին առաջարկությունը անհեթեթ է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գերմանիայում G7-ի գագաթաժողովում հունիսի 8-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ համաձայնագիրը կկնքվի, մնացել է շատ քիչ աշխատանք: