Նավթի համաշխարհային գները աճում են ներդրողների կողմից Չինաստանի տնտեսության խթանման նոր միջոցների ակնկալիքների ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գները աճել են 0.49 տոկոսով եւ կազմել 63 դոլար մեկ բարելի դիմաց։ Իսկ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գները թանկացել են 0.52 տոկոսով եւ կազմել 58.44 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է Gazeta-ն։
«Թույլ տվյալները դեռեւս վկայում են տնտեսության իրական սեկտորում թույլ պահանջարկի մասին»,- ասել է Պեկինում Huachuang Securities-ի փորձագետ Յու Յուֆանգը։ Նրա խոսքով՝ Չինաստանի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրի տնտեսության խթանման համար, փոխանցում է Reuters-ը։




























