Եվրոպայի խոշորագույն բանկը՝ HSBC-ն, հայտարարել է ողջ աշխարհում 20 հազար աշխատակիցների կրճատման մտադրության մասին:

Կրճատումները տեղի են ունենում բիզնեսի եկամտաբերությունը բարձրացնելու բանկի ջանքերի շրջանակներում: Այսպիսով, բանկի աշխատակազմը կկրճատվի 7 տոկոսով: Այս պահին HSBC-ի աշխատակիցների թիվը կազմում է 266 հազար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: