Ճապոնիայի մի շարք տարածաշրջաններում շոգի պատճառով մեկ շաբաթում մոտ 570 մարդ է տեղափոխվել հիվանդանոց:

Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությունը ներկայացրել է հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածի տվյալները: Նման տեղեկություններ են ստացվում Տոկիոյից, Օսակայից, Սաիտամա, Ֆուկուոկա, Օկինավա եւ այլ պրեֆեկտուրաներից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ներկայումս Ճապոնիայի տարածաշրջանների մեծ մասում շոգը նահանջել է եւ փոխարինվել հորդառատ անձրեւներով: