Հայտնի են դարձել Ադրբեջանի Սարայի ավանի համայնքային ղեկավար Վասիլյա Հասանովայի եւ նրա ամուսնու՝ Վաֆադար Հասանովի սպանության մանրամասները։

Ինչպես փոխանցում է haqqin.az-ը, հայտնի է դարձել, որ դատախազության վարույթում ենթադրյալ մարդասպան Ֆադայիլ Հուսեյնովի նկատմամբ կա 3 չփակված քրեական գործ։ Նա եղել է սպանված Վասիլյա Հասանովայի վարորդը եւ կատարել է նրա տարբեր հանձնարարականները։ Որոշ ժամանակ Ֆ. Հուսեյնովը եղել է Աբշերոնի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի քրոջ վարորդը։

Ամենահետաքրքիր փաստն այն է, որ Հուսեյնովը բժշկից տեղեկանք ունի այն մասին, որ ինքը հոգեկան խնդիրներով է տառապում, եւ հաշվառման է կանգնած Հանրապետական հոգենյարդաբանական կենտրոնում։ Ըստ առկա տեղեկությունների՝ Հուսեյնովը հանցագործություններ կատարելու հակումներ է ունեցել, քանի որ նա բազմիցս բռնություն է գործադրել մարդկանց նկատմամբ։ Ենթադրվում է, որ հոգեկան խանգարումների մասին տեղեկանքը նա ինքն է ձեռք բերել պատասխանատվությունից խուսափելու նպատակով։

Հանցագործը դանակով կտրել էր Հասանովայի կոկորդը եւ գնդակահարել ամուսնուն։