Ռուսաստանի օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել ԵՏՄ պայմանագրին Ղրղզստանի անդամակցության փաստաթղթին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։

«Օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Ղրղզստանի անդամակցության մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ տնտեսական զարգացման նախարարության ներկայացրած օրինագծին»,- ասված է փաստաթղթում։

Սա բազային փաստաթուղթ է, որը սահմանում է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության պայմանների հարցում կողմերի համաձայնությունը։