Ղազախստանի Շիմքենթ քաղաքի №1 ծննդատան աշխատակիցները նորածիններ են վաճառել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով դատախազությանը։
Այս պահին երեխաների վաճառքի կասկածանքով կալանավորվել են բաժանմունքի վարիչն ու ծննդատան մեկ բժիշկ։
«Այս պահին կալանքի վճիռ է կայացվել 2 անձի նկատմամբ։ Բայց այնտեղ գործում է մի ամբողջ խումբ։ Այդ կապակցությամբ աշխատանքներ են տարվում»,- հայտարարել են գերատեսչությունում։
Հաղորդվում է, որ աշխատակիցները վաճառում էին այն երեխաներին, որոնցից ծննդատանը հրաժարվում էին մայրերը։ Երեխաներին ծախում էին 1-3 հազար դոլարով։





























