Հռոմում 2 միանձնուհի հանգստյան օրերը անց են կացրել խափանված վերելակում՝ առանց ջրի եւ ուտելիքի։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով BBC-ին։

Միանձնուհիները արգելափակվել էին վերելակում այն բանից  հետո, երբ շենքում անջատել էին հոսանքը։ Նրանք օգնություն են կանչել, սակայն քանի որ հանգստյան օրերին շենքում ոչ ոք չի եղել, նրանց չեն լսել։

Կանանց երկուշաբթի առավոտյան հայտնաբերել էր հավաքարարը եւ ոստիկանություն զանգահարել։ Միանձնուհիներին հոսպիտալացրել են։