ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունիսի 9-ին, կազմել է 476.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.07 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.60 դրամ (աճել է 6.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 727.97 դրամ (աճել է 2.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.50 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 245.87 դրամ, ոսկին՝ 17,954.65 դրամ, պլատինը՝ 16,809.52 դրամ:
Հունիսի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 476.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 476.9 դրամ:





























