«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Լիբիայում էլեկտրակայան են գրավել, հայտնում է Reuters գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ ծայրահեղականները գրոհ են իրականացրել Սիրթ քաղաքից արեւմուտք ընկած հատվածում, գրում է ՏԱՍՍ-ը։
2011թ. փետրվարին Լիբիայում ծայր առած ժողովրդական հուզումներից եւ դրան հաջորդած քաղաքացիական պատերազմից հետո, որի հետեւանքով սպանվեց երկրի նախագահ Մուամար Քադդաֆին, հյուսիսաֆրիկյան այս պետությունը հայտնվել է ոչ միայն երկու պայքարող ուժերի վերահսկողության տակ (Տրիպոլիում իսլամական ուժերն են, իսկ արեւելքում՝ իշխող կառավարությունն ու խորհրդարանը), այլ նաեւ ԻՊ գրոհայինների թիրախում։





























