ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը մտահոգություն է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից ռուսաստանցիներ հավաքագրելու կապակցությամբ։ Նա կոչ է արել աշխարհի հատուկ ծառայություններին ուժեղացնել ԻՊ շարքերի համալրումը կանխելու աշխատանքը, փոխանցում է Associated Press-ը։
Պատրուշեւը մասնավորապես անդրադարձել է վերջերս Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի Վարվարա Կարաուլովայի դեպքին։ Նշենք, որ աղջկան 12 այլ ռուսաստանցիների հետ ձերբակալել էին Թուրքիայի սահմանին, գրում է Gazeta-ն։
«Իսլամական պետությունն» ու այլ ահաբեկչական կազմակերպությունները ակտիվորեն հավաքագրում են ՌԴ, ԱՊՀ եւ աշխարհի այլ երկրների քաղաքացիներին՝ իրենց ուժերը կենտրոնացնելով երիտասարդների եւ ազգային փոքրամասնությունների վրա»,- ասել է նա։





























