Հայաստանի էներգետիկ ոլորտ ԱՄՆ-ից ներդրողների մուտքը միայն ողջունել կարելի է: Այս մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով Որոտանի կասկադի գույքն ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառքի պայմանագիրը:

«Որքան շատ ներդրողներ լինեն տարբեր երկրներից, այնքան լավ: Բիզնեսի տարբեր մշակույթ է բերվում, տարբեր տեխնոլոգիաներ: Բացի այդ, ներդրումային ծրագիրը կասկադի ՀԷԿ-ի վերազինում է ենթադրում»,- հայտարարեց փոխվարչապետը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հայաստանի կառավարությունը «Որոտանի հիդրոէլեկտրակայանի համալիրի» գույքի առքուվաճառքի մասին փոփոխված եւ լրացված պայմանագիր է ստորագրել:

«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 կայանից. Սպանդարյանի (76 ՄՎտ հզորությամբ), Շամբի (171 ՄՎՏ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ):