«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը ստացավ ամբողջական վերահսկողություն Կոտայքի մարզի նկատմամբ. մարզպետը  նրա փեսան է՝ Կարապետ Գուլոյանը, իսկ Աբովյանի քաղաքապետ։ Վահագն Գեւորգյանը ընտրվեց առավելապես Ծառուկյանի աջակցությամբ:

Իսկ ինչպես պետք է Ծառուկյանը փոխհատուցի իշխանության իր նկատմամբ դրսեւորած նման բարեհաճության դիմաց, կամ հանուն ինչի իշխանությունը Կոտայքի մարզը թողեց Ծառուկյանի տնօրինման տակ:

Մեր հավաստի տեղեկություններով՝ Կոտայքի մարզում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման գործընթացի պատասխանատվությունը դրվել է Ծառուկյանի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում