Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի դաշտամիջյան հատվածում երեկ՝ հունիսի 9-ին, 12.00-ի սահմաններում, մահացել է գյուղ բնակիչներից 27-ամյա Տարոն Ղազարյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազատի գյուղապետ Սիմոն Սահակյանը:

Նա նշեց, որ երիտասարդը հովիվ  է, դաշտում անասուններ էր պահում, ամուսնացած չէ, ապրում էր մոր, հոր հետ, ունի քույր, եղբայր: «Խեղճ ընտանիք են, իրենք իրենց աշխատանքով ապրող, ո՞վ պիտի ուզեր սպաներ էդ տղուն: Ձին խփել է, մահացել է, մոտը մարդ չկար, երեխաներ կային տարածքում, որ խաղում էին, նրանք են լուր ուղարկել գյուղ, որ նոր եկել են տարել»,-ասաց գյուղապետը: