Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների խորհուրդը երկրորդ ընթերցմամբ կողմ է քվեարկել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելուն։ Այս մասին գրում է BBC-ն։

Կառավարության պատրաստած օրինագծին կողմ է քվեարկել 544 պատգամավոր՝ Պահպանողական եւ Լեյբորիստական կուսակցություններից։ Դեմ են եղել Շոտլանդիայի ազգային կուսակցության 53 պատգամավորները, որոնք կարծում են, որ ԵՄ-ից դուրս գալը իսկական աղետ է Թագավորության համար, փոխանցում է Lenta-ն։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը Համայնքների պալատում հայտարարել էր, որ բրիտանացի ընտրողների մի ողջ սերունդ զրկված է եղել Եվրամիության հետ հարաբերությունների որոշման հարցում ձայնի իրավունքից։ «Այսօր մենք նրանց կտրամադրենք այդ իրավունքը»,- նշել է Համոնդը։