Եգիպտական «Վիլայեթ Սինայ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գնդակոծել են Սանայի թերակղզում գտնվողն օդանավակայանը, որից օգտվում են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուժերը, հաղորդում է Sputnik-ը:

«Պայթյունների լույսերը տեսանելի էին այն տարածքներից, որտեղ գտնվում են միջազգային խաղաղապահի ուժերը: Ահաբեկիչները հրթիռակոծության են ենթարկել օդանավակայանը, զոհեր չկան»,-հայտնել է զինվորական աղբյուրը:

Նշվում է, որ «Վիլայեթ Սինայ» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ իրենց հավատարմությունն են հայտնել «Իսլամական պետությանը», հաղորդում է Gazeta-ն: