Թաիլանդի Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը նոր մեղադրանքներ է ներկայացրել նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին, որի կառավարությունը տապալվել էր 2014թ. մայիսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նոր մեղադրանքները վերաբերում են քաղաքական բռնության զոհերին փոխհատուցում վճարելուն։ Փոխհատուցման մասին փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ ապօրինի վճարումների վերաբերյալ կասկածներ են առաջ եկել, որի հիման վրա ներկայացվել է մեղադրանքը։
Չինավատն ու նրա կառավարության նախարարները պարտավոր են հունիսի 30-ին ներկայանալ Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողով, որտեղ նրանց մեղադրանք է ներկայացվելու։
Նախկին վարչապետին եւ նրա նախարարներին մեղադրում են 2005-2010թթ. քաղաքական բռնության պոռթկումների ժամանակ զոհերի ընտանիքներին փոխհատուցում վճարելիս իրենց իշխանությունը չարաշահելու մեջ։





























