ԱՄՆ-ը պատրաստվում է փոխել իր քաղաքականությունը բանակում նույնասեռականների պաշտպանության հարցում՝ խուսափելու համար սեռական կողմնորոշման հողի վրա ցանկացած խտրականության դրսեւորումից:

ԱՄՆ պաշտպանության նախարար Աշթոն Քարթերը հայտարարել է, որ ամերիկյան բանակում սեռական կողմնորոշման հողի վրա խտրականությունը կհավասարեցվի ռասայական ու կրոնական խտրականությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մինչ այս պահը նման դրույթ գործում էր միայն զինված ուժերի քաղաքացիական անձնակազմի դեպքում: