Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.50-ին, «գլխի ճակատային, ծոծրակային շրջանի, աջ նախաբազկի եւ դաստակի, կրծքավանդակի աջ կեսի, գոտկային հատվածի եւ աջ հետույքային շրջանի քերծված վերքեր, ծոծրակային հատվածի հեմատոմա, աջ ականջախեցու եւ աջ թիակային շրջանի մանր կետային արյունազեղումներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա տղա:

 Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  հարազատները հայտնել են, որ երեխան նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.45-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:

 Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիսի  Երիտասարդության փողոցում վրաերթի է ենթարկել երեխային եւ պատճառել նշված վնասվածքները:

Կատարվում է քննություն: